Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իրենք կարծես հաղթահարում են վարակի գագաթնակետը: Իսպանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը վերջին երկու օրերի ընթացքում նվազել է: Սանչեսը երկարաձգել է սահմանափակումները մինչև ապրիլի 25-ը, նրա խոսքով արգելքները կյանքեր են փրկում: Վարչապետ Սանչեսը հորդորել է բնակիչներին չհուսահատվել.
«Սրանք մեր կյանքի ամենադժվար օրերն են: Հենց հնարավոր լինի վերահսկել վարակների թիվը՝ կսկսվի տնտեսության վերակառուցումը: Իսպանիայի տնտեսությունն անկում է ապրում և մենք ստիպված պարտք կվերցնենք ապագա սերունդներից՝ համաճարակի հաղթահարման համար», - ասել է նա: