Ուկրաինայում կարանտինային ռեժիմի նոր խստացումներ կկիրառվեն, կառավարության արտահերթ նիստի ընթացքում, նախարարների պալատն ընդունել է համապատասխան որոշում: Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովն ասել է, որ խստացումները նախատեսված են առաջին հերթին 60-ից բարձր տարիքի անձանց համար են: Կկանոնակարգվեն նաև այգիների ու հանգստի գոտիների շարժը, կդադարի գործել հասարակական տրանսպորտը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը, խստացումների մասին հաղորդել էր ավելի վաղ նշելով, որ նման քայլի դիմելու պատճառը՝ Հարության տոնն է: