Մոսկվայում ևս տեղաշարժի նպատակը պարզելու համար իրավապահները կկանգնեցնեն ավտոմեքենաները: Վարորդներից պահանջվում է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Բորիս Բուլայը հայտնել էր, որ մեծ խմբերով շրջող քաղաքացիները կտուգանվեն՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: