Ռուսաստանը ստեղծել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց` տրիազավիրին (Triazavirin), որը պատկանում է ազոլոազինների ընտանիքին: Ըստ փորձագետների՝ այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ: Դեղամիջոցն արդեն փորձարկում են Չինաստանում, մտադիր են այն ուղարկել Թուրքմենստան և Հարավային Կորեա: Քննարկվում է Իտալիայում կլինիկական փորձարկման հարցը:
«Մեդսինթեզ» ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահը, որտեղ արտադրվում է դեղը, նշել է, որ բանակցություններ են ընթանում այն Հայաստանին մատակարարելու վերաբերյալ: