Լոնդոնի արևելքում գտնվող ExCel ցուցահանդեսային կենտրոնում բացվել է կորոնավիրուսային վարակների բուժման առաջին ժամանակավոր դաշտային հոսպիտալը:
Nightingale հիվանդանոցը, որում կաշխատեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բժիշկներ, կկարողանա ընդունել մինչև 4 հազար հիվանդի:
Հոսպիտալը տեսակապի միջոցով Շոտլանդիայի իր նստավայրից հանդիսավորությամբ բացել է արքայազն Չարլզը, որին կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել մարտ ամսին: Արքայազնը կարողացավ հաղթահարել վիրուսը և դուրս գալ ինքնամեկուսացումից:
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ժամանակավոր հիվանդանոցներ բացել Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում:
Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասնում է 33718-ի, մեկ օրվա ընթացքում մահացել է 569 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 2921 է: