Բելառուսի առողջապահության նախարարության հիգիենայի, համաճարակաբանության և կանխարգելման վարչության պետի տեղակալ Իննա Կարաբանը հայտնել է, որ երկրում շարունակում է աճել նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ըստ նրա՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 351 դեպք: Ամենամեծ թիվը Մինսկում է` 190:
Պաշտոնյայի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեպքերն արձանագրվում են հիմնականում 25-ից 64 տարեկանների շրջանում: Այս տարիքային խումբը ներառում է գրանցված վարակակիրների ընդհանուր թվի մոտ 50%-ը:
Չնայած ԱՀԿ-ի կողմից հայտարարված Covid-19 համաճարակին, Բելառուսը շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ արտակարգ միջոցառումների ներդրման անհրաժեշտություն չկա: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կարող էր երկրում արտակարգ դրություն մտցնել, բայց դա չի անի: