Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ ապրիլ ամիսը ոչ աշխատանքային է հայտարարել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Կրեմլի ղեկավարն ուղերձով դիմել է Ռուսաստանի բնակչությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ ոչ աշխատանքային ռեժիմը կավարտվի ապրիլի 30-ին: Ընդ որում, աշխատողները կշարունակեն ստանալ իրենց աշխատավարձը: Նրա խոսքով՝ այժմ շատ կարևոր է պահպանել աշխատատեղերն ու քաղաքացիների եկամուտները: