Չինաստանի Շենժեն քաղաքի իշխանություններն առաջին անգամ արգելել են շան կամ կատվի մսի վաճառքն ու սպառումը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Արգելքը պայմանավորված է կորոնավիրուսի վարակի առաջացման պատճառ հանդիսացած վայրի կենդանու մսով:
Շենժեն քաղաքի իշխանություններն արգելքի հարցում ավելի հեռու են գնացել ու արգելել կատվի ու շան մսամթերքի սպառումը: Օրենքն իրավական ուժ կստանա մայիսի 1-ից:
Շան միսն օգտագործելու համար Ասիայում տարեկան սպանվում է 30 միլիոն կենդանի: Թեպետ Չինաստանում շան մսամթերքի սպառումն այնքան էլ սովորական չէ: Չինացիներից շատերը երբեք շան միս չի կերել և, նրանց խոսքով, չեն էլ ցանկանում: