Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իտալիայից ներողություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրամիության կողմից օգնության ժամանակավոր բացակայության համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Repubblica պարբերականին:
«Հարկ է խոստովանել, որ ճգնաժամի սկզբին առճակատվելով եվրոպական միասնական պատասխանի անհրաժեշտությանը, շատերն էին մտածում միայն իրենց ազգային խնդիրների մասին»:
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրամիությունն արդեն պատրաստել է եվրոպական կառույցին անդամակցող, մասնավորապես, կորոնավիրուսից առավել տուժած անդամ երկրներին աջակցելու ծրագիր: Խոստացվել է տրամադրել մինչև 100 միլիարդ եվրո: