Սաուդյան Արաբիան Մեքքայում և Մեդինայում հինգշաբթի օրը 24-ժամյա պարետային ժամ է սահմանել: Այս մասին հայտարարել են երկրի ներքին գործերի նախարարությունից, գրում է Reuters գործակալությունը: Սա երկրում կորոնավիրուսի վարակի տարածումը նվազեցնելուն միտված խստացված միջոցառումների մաս է կազմում:
30 միլիոն բնակչություն ունեցող Արաբական թագավորությունը դադարեցրել է միջազգային օդային հաղորդակցությունը, փակել է հասարակական վայրերն ու չեղարկել ամենամյա ուխտագնացությունը:
Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 1700 է, մահացել է 16 մարդ: