«Համոզված եմ, որ աշխարհում համաճարակաբանական իրավիճակը հնարավոր է հսկողության տակ առնել յուրաքանչյուր երկրի իրականացրած կոշտ միջոցների շնորհիվ: Ակնկալում եմ, որ մինչև ապրիլի վերջ համաճարակը կնվազի»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Չժուն Նանշանը:
Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության հարցով պետական կոմիտեն հայտարարել էր, որ երկրում COVID-19-ի տարածումն ամբողջովին դադարեցված է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզեցին, որ հիվանդության պատճառը նոր կորոնավիրուսն է: Ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանեցին COVID-19: