ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվել է ավելի քան 826 հազար մարդ, 178 հազարից ավելին ապաքինվել է, ավելի քան 40 հազարը՝ մահացել: Զոհերի թվով ԱՄՆ-ն անցել է Չինաստանից: Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Covid-19-ից մահացել է գրեթե 3,9 հազար ամերիկացի, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 188 հազարը:
Մահացությունների ամենամեծ թիվը մինչ օրս Իտալիայում է՝ ավելի քան 12 հազար մարդ, և Իսպանիայում՝ մոտ 8,4 հազար: Մասնագետները կանխատեսում են, որ ԱՄՆ-ում համաճարակի հետևանքով կարող է մահանալ մինչև 240 հազար մարդ:
Ռուսաստանում հիվանդների թիվը հասել է 2337 մարդու (նրանցից 1613-ը՝ Մոսկվայում), վերականգնվել է 121 հիվանդ, 17-ը մահացել են: