Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 786.000 է, 38.000 մարդ մահացել է, ապաքինվել են 166.000-ը:
ԱՄՆ-ում և Իտալիայում վարակակիրները 100.000-ից ավելի են: Իտալիայի քաղաքներից մեկում, սակայն, վարակակիր չկա: Ամենաշատ վարակվածներ Լոմբարդիայի նահանգում են, հիմնականում՝ տարեց բնակչությամբ: ԱՄՆ նախագահն առաջիկա 30 օրը կենսական կարևորության է համարում: Թրամփը հորդորել է խիստ պահպանել սոցիալական հեռավորությունը. նրա հաշվարկով՝ դա կարող է փրկել մոտ մեկ միլիոն մարդու կյանք: