Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թոքերի արհեստական օդափոխման ևս 60 սարք կտրամադրի Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանին՝ կորոնավիրուսի հավանական տարածմանը նախապատրաստվելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ-ի տեղական բաժնի ղեկավարը:
«ԱՀԿ-ն և կառույցի գործընկերները Սիրիայի հյուսիս-արևմուտքում արդեն մի քանի շաբաթ պատրաստվում են COVID-19-ին: Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կանխարգելմանը, ռիսկերի մասին տեղեկատվության ու պատրաստվածության ապահովմանը: Մենք աջակցություն ենք ցուցաբերում բուժաշխատողներին՝ վարակի տարածման կանխարգելման, հայտնաբերման ու ախտորոշման գործում»:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններին հատկացվել էր 153 սարք, որը կհամալրվի ևս 60-ով: