Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարն ու նավթի շուկայում տիրող իրավիճակը:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ պետությունների ղեկավարները իրենց անհանգստությունն են հայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբի վերաբերյալ և միմյանց տեղեկացրել են սպառնալիքին դիմագրավելուն ուղղված՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում ձեռնարկված միջոցառումների մասին:
«Քննարկվել են այդ ուղղությամբ երկու երկրների միջև սերտ համագործակցության հնարավորությունները»,- նշվում է զեկույցում: