ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով նաև նախատեսվում է միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
Զոհրաբյանը նշեց, որ նախագիծը հետընթաց է ժողովրդավարությունից, այն պետք է հետ կանչել, և որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
«Ոնց եք անելու, ով սմարթֆոն չունի տալու եք: Դուք ուղղակիորեն ծախսելու եք հսկայական ռեսուրսներ, որը ոչինչ չի տալու»,- նշեց պատգամավորը: