Ռումինացի զինվորականները ութ օրվա ընթացքում դաշտային հոսպիտալ են կառուցել Բուխարեստի մոտակայքում: Նպատակը` թեթևացնել պետական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, որոնք օգնում են COVID-19 ախտորոշումով մարդկանց: Դաշտային հիվանդանոցում բժիշկները կարող են ընդունել մոտ հարյուր հիվանդ:
Ռումինիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2000-ին: Ավելի քան քառասուն մարդ է մահացել: Մարտի 16-ից երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում: 65 տարեկանից բարձր անձինք իրավունք չունեն տնից դուրս գալ առանց հատուկ կարիքների: Կամավորները միայնակ ծերերին պետության կողմից վճարվող սնունդ են բերում: