Իտալական Վերոնա քաղաք է ժամանել ռուսական ևս մեկ օդանավ՝ 30 արհեստական օդափոխիչներով և բժշկական պարագաներով, հայտնում է Միլանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Ստացված ապրանքը փոխանցվել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը,- ասվում է Facebook-ում Ռուսաստանի հյուպատոսության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իտալիա էր ժամանել ռուսական 15 ինքնաթիռ՝ ռազմական վիրուսաբաններով և համաճարակաբանության ոլորտում Պաշտպանության նախարարության փորձագետներով: Նրանք ութ բժշկական թիմ էին բերել Իտալիա, ինչպես նաև ախտորոշման և ախտահանման համար նախատեսված սարքավորումներ: 104 ռուս ռազմական մասնագետներ, որոնցից 32-ը՝ բժշկական ոլորտի, անցած շաբաթ ժամանել են Իտալիայի Բերգամո քաղաք: Մի քանի օր շարունակ նրանք ախտահանել են Բերգամո նահանգի տարեցների հինգ հաստատություն: