Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի տնտեսությունը խթանող երբևէ արձանագրված ամենախոշոր օգնության փաթեթը: 2 տրիլիոն արժողությամբ օգնության նպատակն է Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ֆոնին կանխարգելել երկրում ֆինանսատնտեսական անկումը՝ գրում է BBC-ն: Սենատում փաստաթղթի հաստատումից հետո փաթեթը հավանության էր արժանացրել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:
Փաթեթի հաստատումը պայմանավորված է նաև նրանով, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով 3.3 միլիոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ օգնության փաթեթը կրկնակի մեծ է նախկինում նմանատիպ օգնությունների հետ համեմատ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ գումարն անհապաղ կտրվի կարիքավոր ընտանիքներին, աշխատավորներին և բիզնես գործունեություն ծավալողներին: