Կորոնավիրուսային դեպքերը Հարավային Կորեայում նվազել են: Եթե փետրվարին գրանցվում էր օրական 900 հիվանդ, այսօր դրանց թիվը մոտ 100 է: Իշխանությունները, սակայն, խնդրում են քաղաքացիներին՝ չկորցնել զգոնությունը և մի քանի շաբաթ էլ մնալ ինքնամեկուսացած, խուսափել խոշոր հավաքույթներից: Անհանգստության պատճառը Եվրոպայում և ԱՄՆ-ում հիվանդության դեպքերի բարձր ցուցանիշն է: Սեուլը խստացրել է այդ տարածաշրջաններից զբոսաշրջիկների մուտքը երկիր: