Վերջին հինգ օրվա ընթացքում Թուրքիայի ռազմական շարասյունը երկու անգամ հարձակման է ենթարկվել Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեբել Զավիա շրջանում, գրում է Eadaily-ն: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ գործի է դրվել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով վնասվել է 2 զրահապատ մեքենա, վիրավորվել է երկու զինծառայող:
Մարտի 19-ին թուրքական ռազմական շարասյունը հարձակման էր ենթարկվել ու գնդակոծվել Մ-4 մայրուղում (Հալեպ - Լաթաքիա)՝ Իդլիբ նահանգում, դարձյալ երկու զինվոր էր զոհվել:
Տեղեկատվության համաձայն՝ առայժմ ոչ մի խմբավորում հարձակումների պատասխանատվությունը չի ստանձնել, բայց ենթադրում են, որ դրանք հրադադարի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնությունից դժգոհ ուժերն են: