Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը, Երևան Մոլը որոշել է, որ մարտի 16-23-ը ժամակավորապես փակ կլինի։ Հայտարարությունում նշվում է․
Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։ Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։ Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները։