Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում անդրադարձել է քաղաքային տրանսպորտի ախտահանման խնդրին:
«Ախտահանվող տրանսպորտային միջոցները, յուրաքանչյուր հաջորդ օրն առավոտյան, արդեն պատրաստ կլինեն շահագործման։
Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»,- գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ համաձայն քաղաքապետարանից ստացված պաշտոնական հաղորդագրության՝ ամեն օր, ընդհանուր առմամբ, կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: