Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրախորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահներին հեռագիր է ուղարկել, որով իր ցավակցությունն է հայտնել՝ կապված Եվրամիության երկրներում բռնկված կորոնավիրուսի հետ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ դեռ վերջերս Եվրամիությունն էր իր ցավակցությունն ու համավարակի դեմ պայքարին աջակցությունը հայտնում Չինաստանին:
Սի Ծինփինը հայտնել է եվրոպական երկրներին լիակատար աջակցություն ցուցաբերելու Չինաստանի պատրաստակամության մասին: Չինաստանի ղեկավարը մասնավորապես նշել է. «Ուժը միասնության մեջ է»: