ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան վարակվել է կորոնավիրուսով: Թեստի դրական արդյունքներից հետո Սոլանան տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Միջազգային մամուլը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոց:
77-ամյա Խավիեր Սոլանան Հյուսիսատլանտյան դաշինքը ղեկավարել է 1995-1999 թվականներին: Իսպանիայի արտգործնախարարի հետ նա երկուշաբթի օրը ներկա է եղել մի միջոցառման: