ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակապով արտահերթ համաժողով կանցկացնի Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ, որը նվիրված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը:
Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ: Ակնկալվում է, որ տեսակապով արտահերթ համաժողովը կանցկացվի երկուշաբթի: