Թուրքիայի զինված ուժերը հրթիռակոծել են Իդլիբում տեղակայված Իրանի վերահսկողության տակ գտնվող խմբավորումների հենակետերը: Եթե Թուրքիան չդադարեցնի Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանների անկանոն կրակահերթերը, ապա իրանցիները սպառնացել են վրեժ լուծել նրանից: Մոսկվայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Անկարան սրում է հարաբերությունները նաև Թեհրանի հետ, որը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր բանակցողներից մեկն է:
Միաժամանակ Ռուսաստանը Թուրքիային հորդորում է նվազեցնել ցամաքային ռազմական գործողությունների ակտիվությունն ու շարունակել շրջանից դուրս մղել ահաբեկչական խմբավորումներին: