• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է  2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել... 14:05
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան... 12:02
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:2002 Մար, 2020

Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

2019 թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը՝ ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքների շարունակվելու մասին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018 թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:

Բացի դրանից, ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացու (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի 2019 թ. մայիսի 23-ի որոշումամբ ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, որը վճարվել է։ Տուգանքի վճարումից հետո նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ թույլտվությունները ստացվել և դրանք շարունակվել են օրինական կարգով։

Այնուհետև ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400 հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս վճարվել է, սակայն ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ շինաշխատանքների հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։

Հետաքննության մարմինը, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորված համարելով, որ ընկերությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու և այդ տարածքների վրա շենք-շինություններ կառուցելու համար ենթարկվել է վարչական տույժի՝  կայացրել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն նշված որոշման օրինականության ստուգման շրջանակներում գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել ձեռք բերված փաստական հանգամանքները, իսկ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ եզրահանգումը չի համապատասխանում նյութերում առկա տվյալներին: Մասնավորապես չի պարզել, թե ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերում բազմաբնակարան  բնակելի շենքերի  կառուցման թույլտվություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա դրանք ե՞րբ են տրվել, արձանագրված խախտումները վերաբերել են ընկերության կողմից կառուցվող մե՞կ, թե՞ մի քանի կառույցների։ Չի պարզվել՝ ինչպես ընկերությանը, այնպես էլ համայնքին և քաղաքացիներին պատկանող հողատարածքներում ինքնակամ շինարարություն իրականացվե՞լ է արդյոք, թե՞ ոչ, և չեն կատարվել այդ հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ քննչական և դատավարական մի քանի գործողություններ:

Արդյունքում համարելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ գործընթացներում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հնարավոր հանցագործության հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխար­գելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ վերջինս դիտավորությամբ չի կատարել իր պար­տա­կանությունները, ինչպես նաև հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրա­կանացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ ամբողջ ծավալով չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վար­չական պատասխանատվության միջոցները: Իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ: Արդյունքում վերոնշյալ տա­րած­քում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հո­ղամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնա­կամ կառուցումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ45
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեղադրանք՝ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդականին. ՀՔԾ 16:3802 Մար, 2020 Մեղադրանք՝ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդականին. ՀՔԾ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց 13:2122 Հնս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 13:1922 Հնս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ 13:1122 Հնս, 2026
  • Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի 13:0822 Հնս, 2026
  • ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը 13:0522 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ըշտը մերն էլ մե 20 կուդա». ընտրակաշառքի գործով հերթական գաղտնալսումը | 22.06.2026 13:0022 Հնս, 2026
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր» 12:3822 Հնս, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր 12:2122 Հնս, 2026
  • Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան 12:0722 Հնս, 2026
  • Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր 12:0222 Հնս, 2026
  • Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել 11:5222 Հնս, 2026
  • Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը 11:4822 Հնս, 2026
  • «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 11:3922 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015