«Մեր ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ»,- հայտնեց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով՝ դա ամենակարևոր փուլն է: Կառավարության այն անդամները, որոնք կմասնակցեն քարոզարշավին, նույնպես կգնան արձակուրդ կամ քարոզչությամբ կզբաղվեն աշխատանքից հետո: Քարոզարշավին կմասնակցեն նաև ԱԺ պատգամավորները, մարզերի գործընկերները: Նպատակն է հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխություններին»,- նշել է նախարարը:
Պապիկյանն ընդգծել է, որ այժմ գտնվում է արձակուրդում, բայց հաջորդ շաբաթվա ընթացքում կվերադառնա աշխատանքի, քանի որ նախատեսվում է այց Վրաստանի Հանրապետություն: Վերադառնալուն պես արձակուրդը կշարունակվի մինչև քարոզչության ավարտը:
Պապիկյանը նաև նշեց, որ վարչապետը նույնպես մտադիր է մասնակցել քարոզարշավին և քարոզչության օրերին նույնպես կլինի արձակուրդում: