Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցվելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել)։ Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում: