Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով փետրվարի 19-ին ոստիկանության բաժնի ծառայողները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին իրենց գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: