Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր նոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել: Կրեմլի ղեկավարի հրամանագրով՝ լատինամերիկյան երկրում Ռուսաստանի դիվանագիտական շահերը կներկայացնի հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովը:
Սերգեյ Մելիք-Բաղդասարովը ծնվել է Մոսկվայում 1968-ին, 1994-ին ավարտել է ՄԳԻՄՈ-ն: Հայազգի դիվանագետն ավելի վաղ զբաղեցնում էր ՌԴ արտգործնախարարության՝ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը: