Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել.
«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից, 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:
Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանում, ներկայում բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:
Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»:
1lurer.am-ն անդրադարձել էր վարչապետի նշած անձին՝ Նուրհան պապիկին, որը ցանկություն է հայտնել ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը:
105-ամյա Նուրհան Ժոզեֆովիչը արդեն իսկ ապրում է Հայաստանում, բայց խնամքով պահում է երկարամյա ու նվիրված աշխատանքի համար Իտալիայի կառավարությունից ստացած Պատվո լեգիոնի շքանշանը: