• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ 18:09
Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին 15:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով
Բանակ
18:4911 Փտր, 2020

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019 թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՊՆ-ից, ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019 թ. Զինվախ ուժերում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է հանցագործության 929 դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ը` այլ, ընդհանուր բնույթի։ 2018 թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում: 

Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը՝ իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադառնալով այս խնդրին, ինչպես նաև բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, ինչը իրավապահ մարմինների և ՀՀ ԶՈՒ ղեկավարության աշխատանքի արդյունավետության վկայությունն է, 2020 թ. հիմնական առաջնահերթություններից են դառնում նման հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում անողոք պայքար է մղվելու բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների վերացման, զինծառայողների հետ ինտենսիվ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը:

Արթուր Դավթյանը նշել է, որ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա են դառնալու նաև դրանց կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները, և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ:

Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկման ուղղությամբ:

Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018 թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019-ին՝ 176 դեպք:

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որ հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈՒ-ում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե 2018-ի ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296:  

2019 թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018 թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018 թ. արդյունքներից:

2019 թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել է 416 անձ:

Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի դրանից՝ Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ: Գլխավոր դատախազը և պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:

Դիտումների քանակ82
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դավիթ Տոնոյանը հետևել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին 10:1911 Փտր, 2020 Դավիթ Տոնոյանը հետևել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին Բանակ
  • Առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Տոնոյան 10:5028 Հնվ, 2020 Առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Տոնոյան Բանակ
  • Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի 20:0330 Դեկ, 2019 Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի Բանակ
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ 17:3506 Ապր, 2026
  • Քովիդի, պատերազմի ժամանակ արդյունավետ է ղեկավարել. ՔՊ-ն առաջարկում է ԿԲ նախագահ վերընտրել Գալստյանին 17:2306 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող 17:1206 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Անընդունելի է․ փորձագետները՝ Սամվել Կարապետյանի ուժի կեղծ պնդումների մասին 17:0006 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր 16:5806 Ապր, 2026
  • Վանաձորում, Ծաղկահովիտ բնակավայրում գազամատակարարման դադարեցում կլինի 16:4306 Ապր, 2026
  • Կատարողականի գնահատման ճիշտ ցուցիչները կդառնան ոչ միայն Ոստիկանության աշխատանքի չափման, այլև դրա ձևավորման արդյունավետ գործիք․ ՆԳ նախարար 16:3006 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել 16:2406 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ». BBC 16:1106 Ապր, 2026
  • Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք 15:5806 Ապր, 2026
  • 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը 15:4706 Ապր, 2026
  • Կողես բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ 15:3706 Ապր, 2026
  • Կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը․ ՄԻՊ-ը Արմավիրի մարզում է 15:3306 Ապր, 2026
  • Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներում 15:2106 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին. ԻՀՊԿ 15:1006 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Միլիարդների հետքերով. գույքի բռնագանձման պահանջ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից 15:0006 Ապր, 2026
  • ՀՀ-ն ըմբռնումով է մոտենում ՌԴ բարձրաձայնած մտահոգություններին. Լավրով 14:5806 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan 14:4806 Ապր, 2026
  • Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ․ ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը 14:3706 Ապր, 2026
  • Եկամտային հարկի վերադարձի տնտեսական ազդեցությունը. հետազոտություն 14:2506 Ապր, 2026
  • TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին տվել է մի առավելություն. Քոչարյանը՝ Իրանում իրավիճակի մասին 14:1406 Ապր, 2026
  • Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 14:0306 Ապր, 2026
  • Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 13:5106 Ապր, 2026
  • Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան 13:3806 Ապր, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ վիրավորվել 13:2906 Ապր, 2026
  • ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը 13:1406 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Օգտակար, անկեղծ և անհրաժեշտ. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին | 06.04.2026 13:0006 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ 12:5906 Ապր, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ 12:4506 Ապր, 2026
  • Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 12:3406 Ապր, 2026
  • Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի մահվան մասին 12:2506 Ապր, 2026
  • Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:1206 Ապր, 2026
  • Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ 11:4906 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ 11:3506 Ապր, 2026
  • Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը 11:2006 Ապր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 11:0706 Ապր, 2026
  • Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 10:5506 Ապր, 2026
  • Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4206 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց 10:3206 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ 10:1306 Ապր, 2026
  • Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է 10:0606 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Պոչամբարների վիճակն աղետալի չէ, խնդիրներն էլ կլուծվեն. ԲԸՏՄ ղեկավար | 06.04.2026 10:0006 Ապր, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին 09:5006 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել 09:2506 Ապր, 2026
  • Ստեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի 08:5806 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2806 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1306 Ապր, 2026
  • Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել 08:0006 Ապր, 2026
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015