Սոցիալական ոլորտում զբաղվածների 85 տոկոսից ավելին մասնագիտական կրթություն չունի՝ ասում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Եվ դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ մեր ԲՈՒՀ-երը կրթել են հազարավոր երիտասարդների, ինչից մեր պետական համակարգը, փաստորեն, չի օգտվել:
Նախարարի համոզմամբ՝ իրավիճակի և մարդկանց կյանքի որակի փոփոխության համար անհրաժեշտ է սկսել հենց կրթական համակարգից: Այդ պատճառով էլ Զարուհի Բաթոյանն այսօր 5 ԲՈՒՀ-ի հետ համաձայնագիր կնքեց՝ համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:
Մանրամասները դիտեք տեսանյութում: