Փետրվարի 7-ին «Վիզ էյր» ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Լառնակա։ Առաջին չվերթը կիրականացվի հունիսի 1-ին, տոմսերը կարող եք գնել ավիաընկերության կայքից՝ wizzair.com, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Նշենք, որ «Վիզ Էյր» ավիաընկերությունը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր չվերթեր Երևանից դեպի Վիլնյուս և Վիեննա։ Վերոնշյալ երեք ուղղությունների միջոցով «Վիզ Էյր» ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 80 000 նստատեղ:
Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 12-րդ ուղղությունը»,- նշված է հայտարարության մեջ: