Բելառուսի ու Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն փետրվարի 7-ին: Այս մասին տեղեկացրել է Բելառուսի ղեկավարը:
«Ճշմարտության ինչ-որ պահ է ստեղծվել: Պուտինի հետ մենք ենք եղել այս հարաբերությունների ճարտարապետը, մե՞նք պիտի դրանք տապալենք մեր քաղաքական կարիերայի ավարտին: Չէ՞ որ, մենք հավերժ չենք: Ի՞նչ ենք մենք թողնելու մեզնից հետո. դա է խնդիրը»,- ասել է նա:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ առաջիկայում նման հանդիպման պայմանավորվածություն կա: Նրա խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն Ռուսաստանում: