Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
Քրեական գործից մանրամասներ է հայտնել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը բանակցել է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երևան մայրուղով փորձում են հասնել կառավարության շենքի մոտ՝ արտահայտելու բողոքը։
Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է կենսաբանական մահ: