Հունվարի 30-ին մահացած զինվորի հարազատներն ու համագյուղացիները վերադառնում են Արմավիր։ Բակացություններն ավարտվեցին։ Պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը դեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել է ամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։
Արգավանդի խաչմերուկից Լուրերի թղթակիցը հայտնում է, որ մայրուղին այս պահին էլ ծանրաբեռնված է, բայց արդեն դեպի Արմավիր։ Հարազատները պատմել են, որ իրենց զայրույթը ավելի է սաստկացել, երբ հոգևորականները հրաժարվել են հոգեհանգստի կարգ կատարել, պատճառաբանելով, որ սա ինքնասպանություն է։
Արմավիրի թեմի առաջնորդը վստահեցրել է, որ հուղարկավորությունն այսօր տեղի կունենա քրիստոնյային վայել՝ արարողակարգի բոլոր ծեսերով։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել է․ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է: