Աշխարհի ամենաբարձրահասակ ձնեմարդու ռեկորդն արդեն պատկանում է Ավստրիային․ հսկայի հասակը 38,04 մետր է։ Գինեսի գրքի ներկայացուցիչներն արդեն գրանցել են նոր ռեկորդը։
Ձնեմարդուն պատրաստել են Ռիզներալմ զբոսաշրջային հանգստավայրում և նույնիսկ անուն տվել՝ Ռիզի։ Անունն իր հնչողությամբ հիշեցնում է ոչ միայն զբոսավայրի անվանումը, այլև գերմաներեն «Riese» բառը, որը թարգմանաբար նշանակում է «հսկա»։ Բացի հսկայական հասակից Ռիզին առանձնանում է նաև որովայնի բացակայությամբ, իսկ գլխին էլ 6 մետրանոց մետաղագլան կա։
.jpg)
Ձնեմարդի պատրաստման աշխատանքները սկսվել էին դեռ 2019 թ․ դեկտեմբերից․ Ռիզիին վերջնական տեսքի բերելու համար պահանջվել է ընդհանուր մոտ 800 տոննա ձյուն։ Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ Ռիզիի պատրաստման համար պահանջվել է մոտ 60 հազար եվրո։