ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը պնդում է, որ վարակի ներթափանցման տեսանկյունից վտանգավոր մեր բոլոր մուտքերը հետազոտվում են, որն ինչ-որ չափով կասեցնում է վտանգի տարածումը Հանրապետության ներսում: Սրանից ելնելով՝ խորհուրդ է տրվում ավելորդ զգուշավորություն չցուցաբերել ՀՀ այցելած Չինաստանի քաղաքացիների նկատմամբ, վստահ լինել, որ անհրաժեշտ բոլոր գործողություններն արվում են և անհարմարություն չպատճառել հյուրերին:
Միևնույն ժամանակ Կոմիտեն կոչ է անում՝ առաջիկա 2 ամիսների ընթացքում չվաճառել Չինաստանի ուղղությամբ տուրփաթեթներ: