Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ Արման Բաբաջանյանի գրառումներից մեկում հանցակազմ կա, մասնավորապես՝ «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին մեղադրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այն է՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով զինված խումբ (բանդա) ղեկավարելը և բանդայում մասնակցելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով»: