10-ամյա տղային սեռական բռնության ենթարկվելու գործը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Մարդու իրավունքների պաշտպանը երեկ իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մայրիկին։
Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ։
Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու Ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկության՝ Երևանի բնակչուհի Աիդա Ա.-ն պնդել է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության:
Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: 2016 ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին բռնությունը կրկնվել է: Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է: