Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, անդրադարձ կլինի և գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքին: