Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության գնդապետին մեղադրանք է առաջադրել 2015 թվականի հունիսի 23-ին բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Ըստ հաղորդագրության՝ բողոքի ակցիան ցրելիս բարձրաստիճան ոստիկանը հավաքի մասնակից Ֆիլիպ Արզումանյանին բռունցքով երկու անգամ հարվածել է:
Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ: