• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եթե հանկարծ խաղաղությունը խախտվի, մենք միայն մեկ ակնկալիք ունենք՝ նոր հաղթանակ. ՀՀ նախագահ
Բանակ
20:2328 Հնվ, 2020

Եթե հանկարծ խաղաղությունը խախտվի, մենք միայն մեկ ակնկալիք ունենք՝ նոր հաղթանակ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Հանրապետության նախագահը Արարատում ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև նախագահը մասնակցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ մաղթել, որ մեր բանակը, մեր զինվորները, մեր ողջ ժողովուրդը առաջիկա տարիներին վայելեն խաղաղությունը, որը մեր բանակի քրտնաջան, ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Եթե հանկարծ խաղաղությունը խախտվի, մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և որպես հայ ժողովուրդ, միայն մեկ ակնկալիք ունենք՝ նոր հաղթանակ։ Ուրիշ այլընտրանք չկա, քանի որ մեր բանակը ստեղծման օրից իր մեջ կրում է հաղթանակի ոգին։

Մեր բանակը դարերով երազած, սպասված մանուկ է եղել։ Հարյուրավոր տարիներ պետականություն չենք ունեցել, բայց մեզնից յուրաքանչյուրի մեջ եղել է այն երազանքը, որ մեկ օր պետություն և հաղթական բանակ կունենանք։ Այդ երազանքն արտահայտվել է պատմական վեպերի, լեգենդների, իրական պատմությունների, հերոսացած, սրբացած հերոսների՝ Վարդան Մամիկոնյանից մինչև Տիգրան Մեծի մասին պատմություններում։​ Մեզնից յուրաքանչյուրի մեջ միշտ եղել է հզոր բանակ ունենալու երազանքը։ 19-րդ դարի վերջից, երբ հայ ժողովուրդը բաժանված է եղել երեք, այնուհետ երկու կայսրությունների միջև, այդ երազանքն օրեցօր ավելի և ավելի է զորացել։ 19-րդ դարի վերջին մեր ժողովուրդը, որը գտնվում էր կեղեքման, ճնշման տակ, իր գոյատևման համար ամենօրյա պայքարի մեջ բարձրացնում էր իր ձայնը, սակայն այն խառնվում էր համաշխարհային տարբեր ժողովուրդների ձայների աղմուկին և չէր լսվում։

Ամենամեծ աղաղակը, հոգու և սրտի բողոքը մեր ողջ ժողովուրդն արտահայտել է 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Այդ տարիներին մեր ձայնը համաշխարհային պատերազմի աղմուկի մեջ լսվեց, բայց չընկալվեց մեծ տերությունների կողմից։ Սա իր հերթին, կրկին ամրապնդեց մեր բոլորի երազանքը՝ ունենալ սեփական պետություն և սեփական բանակ, որպեսզի մեր ապագա բախտը մեր ձեռքերում լինի, որ մյուս անգամ մենք կարողանանք ինքներս պաշտպանել մեզ, որ ինքներս կերտենք մեր ապագան և միայն հաղթանակի ձայն բարձրացնենք՝ գոչելով․ «Փա՛ռք, հայոց բանակին»։

Այս երազանքները սկսեցին իրականանալ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, և իհարկե, հետագայում, երբ պատմական Հայաստանի մի մասը դարձավ Խորհրդային Հայաստան։

Անպայման ուզում եմ հիշատակել նաև Առաջին Հանրապետության հերոսներին։ Այսօր Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցի Անդրանիկ զորավարի գերեզմանին՝ իմ և մեր բոլորի երախտագիտությունը հայտնելով մեր բոլոր հերոսներին՝ սկսած ազատամարտիկներից, ֆիդայիններից, ռուսական կայսերական բանակում ծառայած հայ գնդապետներից, սպաներից և գեներալներից, որոնք վերադարձան հայրենիք և ծառայեցին հայրենիքին։

Հաջորդեցին խորհրդային տարիները․ Երկրորդ համաշխարհային պատերազմ, որին 600 հազար հայ է մասնակցել, որից 300 հազարը իրենց կյանքը տվեցին ֆաշիզմի դեմ պայքարին, կյանքը տվեցին՝ նաև պաշտպանելով իրենց հայրենիքը, ազատագրելով Եվրոպան, կյանքը տվեցին՝ հասկանալով նաև, որ, հավանաբար, եթե Ստալինգրադը կորցնեինք, թուրքական բանակը կմտներ Հայաստան և կփորձեր ավարտել այն, ինչ​ չկարողացավ անել 1915-ին։ Մենք պետք է հպարտ լինենք, որովհետև Մեծ աշխարհամարտի հաղթանակում մեր կայուն տեղն ունենք։

20-րդ դարի 90-ականների սկիզբ․պայքար ազատության, անկախության, Արցախի համար։ Մոտ էր թվում այն երազանքը, որ մենք պետք է ունենանք ազատ և անկախ երկիր ու հզոր բանակ։ Բանակ կառուցելը մանկան ծննդյան նման է՝ երկունք պետք է լինի։

Այստեղ՝ Արարատում է ինչ-որ իմաստով ծնվել մեր բանակը։ Խոսքս Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին մարտերի մասին է։ Երասխում ձեզնից շատերն, Արարատի բանկիչները նույն օրը դարձան ազատամարտիկ, մեր ապագա հայկական բանակի հիմքը։ Դուք ցույց տվեցիք ձեր ուժը, և թշնամին իր առաջին պարտություններից մեկը կրեց»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալով Արարատ, չէր կարող նախ և առաջ չայցելել իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի տուն։ Նախագահն ասել է, որ 20-րդ դարի 90-ականների սկզբին, լինելով դիվանագիտական աշխատանքի մեջ, ծանոթացել է շատ բանակների և նրանց պատմությանը, որոշակի տեղեկություններ, գաղափարներ, մտքեր, շատ հաճախ նաև որոշակի տեխնիկա փոխանցել Հայաստան, Արցախ։ «Վազգեն Սարգսյանի հետ մենք ինչ-որ իմաստով բանակային ընկերներ ենք,-ասել է նախագահ Սարգսյանը։-Այցելելով Արարատ՝ չէի կարող չգնալ այն տունը, որտեղ ծնվել է սպարապետը, իմ ընկերը։

Մեր բանակն իրականում կրում է Վազգեն Սարգսյանի հոգին։ Իզուր չէր, որ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար, մի նախարարության ղեկավար, որը դեռևս չկար: ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա հունվարի 28-ին ստեղծվեց պաշտպանության նախարարությունը. դրվեց մեր բանակի իրավական հիմքը: Հենց առաջին օրվանից Վազգենն իր ոգին, անսահման լավատեսությունը, հախուռն բնավորությունը,​ անվերապահ հավատը, նվիրվածությունը և շատ հաճախ թայֆունի նման իր հակասական բնավորությունը ներդրեց հանուն հաղթանակի:

Բանակն ունի երկու հիմնական բաղադրիչ: Այդ բաղադրիչներից մեկը, իմ կարծիքով, բանակի ոգին է, մյուսը՝ միտքը: Հաղթելու համար այս երկուսը պետք է համատեղել: 21-րդ դարում կհաղթի այն բանակը, որն ունի ոչ միայն ոգի, այլ նաև՝ միտք: Երկար տարիներ մենք Վազգենի հետ կապի մեջ էինք, և ես անընդհատ նրան ​ տեղեկություն էի փոխանցում: Նա իմ ուղարկած հաստափոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին այս կամ այն երկրին, բանակի կառուցվածքին, ոչ միայն կարդում էր, այլև մենք երկար քննարկումներ էինք ունենում: Վազգենը և ոգի էր, և միտք: Այդ ոգին իրենից հետո փոխանցվել է մեր բանակին, այդ միտքը՝ նույնպես:

Այս բանակը պարտություն չի կարող կրել: Մեր բանակը ոչ միայն հաղթանակած բանակ է, այլ՝ հաղթական: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ ունենք աշխարհի լավագույն բանակներից մեկը: Սա զգացական կոչ չէ միայն. ես, իսկապես, հավատում եմ դրան: Դա ցույց է տվել երկար տարիների իմ փորձը»:

Իր խորին երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայաստանի և Արցախի ազատության պայքարում, հանրապետության նախագահը խնդրել է մեկ​ րոպե լռությամբ հիշել մեր հերոսներին:

«Ես մեծ լավատեսությամբ եմ նայում ապագային: Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր ժողովրդի դարն է՝ փոքր պետության, համաշխարհային ազգի դարը, որտեղ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, իր ներդրումը պետք է ունենա,-շարունակելով խոսքը՝ ասել է Արմեն Սարգսյանը:- Ես հավատում եմ, որ 21-րդ դարում, որտեղ ոչ թե բնական հանածոներն են լինելու կարևոր, այլ՝ մարդկային արժեքը, միտքը, մեր ժողովուրդն ունի բազմակի հնարավորություն՝ լինել առաջիններից մեկը: Աշխարհը փոխվում է. ծովերի փոխարեն լինելու են տեղեկատվության ծովեր, նավթի փոխարեն լինելու են նոր տեխնոլոգիաներ, զուտ եռանդի փոխարեն լինելու է միտքը: 21-րդ դարում պետք է ծառայեցնենք մեր միտքը, ժամանակակից տեխնոլոգիաները, գիտության և տեխնիկայի բոլոր հնարավոր նորույթները նախ և առաջ մեր բանակի հզորացմանը: Ես վստահ եմ, որ հերթական անգամ հաջողելու ենք:

Ես վստահ եմ, որ սրանից ևս 28 տարի անց Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը կգա այստեղ՝ Արարատ, կբարձրանա շատ ավելի մեծ ամբիոն, քանի որ մարզը շատ ավելի մեծ և բարեկեցիկ կլինի, կհիշի այն լեգենդար հսկաներին, որոնք կառուցել են մեր բանակը, կհիշի ձեզ, որ ամուր պահեցիք հայրենիքը և հպարտորեն կասի. «Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք Արցախին, փառք հայոց անհաղթ բանակին»:

Դիտումների քանակ276
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը. Արմեն Սարգսյան 09:4528 Հնվ, 2020 Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը. Արմեն Սարգսյան Բանակ
Հիմա եթերում
Լրահոս
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ. Փաշինյանը՝ Կառավարության աշխատանքի մասին 13:0006 Օգս, 2026
  • Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12:5906 Օգս, 2026
  • Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 12:5806 Օգս, 2026
  • Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած 12:5606 Օգս, 2026
  • Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս 12:4806 Օգս, 2026
  • Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա 12:4706 Օգս, 2026
  • Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև 12:4606 Օգս, 2026
  • Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին 12:4106 Օգս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ 12:2406 Օգս, 2026
  • Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի 12:1106 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ 12:0706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0006 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ 11:5806 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը 11:4506 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 11:3806 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից 11:2806 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան 11:2506 Օգս, 2026
  • Գյումրիում բեռնատար է այրվել 11:2306 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր 11:1606 Օգս, 2026
  • Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին 11:1306 Օգս, 2026
  • 2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան 11:0606 Օգս, 2026
  • Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ 10:5806 Օգս, 2026
  • Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը 10:5006 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան 10:3406 Օգս, 2026
  • Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ 10:3106 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2106 Օգս, 2026
  • Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել 10:2006 Օգս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը 10:0506 Օգս, 2026
  • Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին 09:5706 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015