ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստել է փորձնական ծրագիր՝ հանրապետության կառավարման տարբեր ոլորտներում սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու համար:
Ըստ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի՝ ծրագրի նպատակն է «ուղեղների վերադարձը» և սփյուռքի ներուժը օգտագործել Հայաստանի կառավարման գործում:
«Թափուր աշխատատեղեր ներկայացնելուց հետո, սփյուռքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առցանց պատասխանել դրանց և ընտրել իրենց նախընտրած աշխատանքի վայրը»,- տեղեկացրել է Ավանեսյանը:
Ծրագիրը կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտևի 1 տարի: Նախատեսվում է դրսից ներգրավել մինչև 20 մասնագետի, որոնց աշխատատեղեր կառաջարկվեն կառավարությունում: