ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները լուծարելու մասին։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ ստեղծվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը: