2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերը փաստում են, որ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը 100 միլիարդ դրամի վնաս է պատճառվել: Այնինչ վերականգնվել է 9 մլրդ դրամից քիչ ավելին, բացի դրանից՝ արգելանք է դրվել շուրջ 10 մլրդ 200 մլն դրամի, հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա: