Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Հաղորդման հիման վրա փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանցից մեկը մի զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչընդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար զինակոչիկի ծնողից պահանջել է 1500 դոլար կաշառք՝ պատճառաբանելով, որ 1000 դոլարը պետք է փոխանցի բժշկական հանձնաժողովի անդամներին, իսկ 500 դոլարը պահի իրեն։
Դեկտեմբերի 28-ին զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Աշխատասենյակի զննությամբ գումարը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։